Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություններ է կանխել Բալթյան նավատորմում «Խրաբրովո» օդանավակայանում

ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություններ է կանխել Բալթյան նավատորմում «Խրաբրովո» օդանավակայանում
Ռուսաստան
13:18, 25 август 2022
ՌԴ ԱԴԾ-ն կալանավորել է Կալինինգրադի բնակչի, որը «Ազով» ահաբեկչական կազմակերպության (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) ցուցումով ծրագրել էր ահաբեկչություններ կազմակերպել Բալթյան նավատորմի օբյեկտներում և «Խրաբրովո» օդանավակայանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Կալինինգրադի մարզի տարածքում կանխել է ահաբեկչություն տարածաշրջանի ռազմական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Կալինինգրադում հայտնաբերվել և ձերբակալվել է տեղի բնակիչ, ՌԴ քաղաքացի՝ ծնված 1967 թվականին»,- ասված է հայտարարության մեջ։ 

Ձերբակալվածը, ԱԴԾ-ի տվյալներով, «Ազով»-ի կողմնակից է, որը ծրագրել էր կազմակերպել մի քանի ահաբեկչություններ՝ Բալթյան նավատորմի օբյեկտներում և «Խրաբրովո» օդանավակայանում:

 Տղամարդու թաքստոցում հատուկ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարք՝ 5 կգ տրոտիլ հզորությամբ։