Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան չի կռվում խաղաղ բնակիչների դեմ․ Ուկրաինայի ԱԽ-ն Դուգինայի սպանության մասին

Ուկրաինան չի կռվում խաղաղ բնակիչների դեմ․ Ուկրաինայի ԱԽ-ն Դուգինայի սպանության մասին
Աշխարհ
16:42, 23 август 2022
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) մի շարք ահաբեկչություններ է կազմակերպում ռուսական քաղաքներում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը։

«Ռուսաստանում թուլանում է աջակցությունը պատերազմին։ Կրեմլը հասարակության մոբիլիզացիայի կարիք ունի: Սպասվում է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն մի շարք ահաբեկչություններ կկազմակերպի ռուսական քաղաքներում, որոնք խաղաղ բնակչության շրջանում կհանգեցնեն զանգվածային կորուստների։ Դուգինան այս շարքում դարձավ առաջինը։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան չի կռվում խաղաղ բնակիչների դեմ»,- հայտարարել է Դանիլովը։