Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՀ-ում այսօր կայանալու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը. Լավրովը ժամանել է Յոհանեսբուրգ՝ ներկայացնելու Ռուսաստանը

ՀԱՀ-ում այսօր կայանալու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը. Լավրովը ժամանել է Յոհանեսբուրգ՝ ներկայացնելու Ռուսաստանը
Միջազգային
11:28, 22 август 2023
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Յոհանեսբուրգ քաղաք է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որտեղ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) ներկայացնելու է Ռուսաստանը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը և կլինի Գլոբալ հարավի պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին տարիների ամենամեծ հանդիպումը: Հրավիրվածների թվում են 54 աֆրիկյան երկրների առաջնորդներ։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ եզրափակիչ պայմանավորվածությունները կարձանագրվեն ԲՐԻԿՍ-ի XV գագաթնաժողովի Յոհանեսբուրգի հռչակագրում։