Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թուրքական ընկերությունները առանցքային դերակատարություն կունենան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման գործում»․ Բայրամով

«Թուրքական ընկերությունները առանցքային դերակատարություն կունենան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման գործում»․ Բայրամով
Միջազգային
16:22, 05 июль 2021
«Թուրքական ընկերությունները առանցքային դերակատարություն կունենան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման գործում», - Hurriyet Daily News պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Կառավարությունը կապեր է հաստատում աշխարհի առաջատար ընկերությունների հետ՝ վերակառուցմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները խթանելու նպատակով։ Թուրքական ընկերությունները այդ գործընթացքում առանցքային դերակատարություն ունեն։

Առաջին պայմանագրերը կնքվել են հենց թուրքական ընկերությունների հետ, և մենք վստահ ենք, որ այդ կառույցները մեր երկիր կներմուծեն նորարարության ոգի, ռեսուրսներ և փորձ», -հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով` 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում թուրքական ընկերությունները հիմնականում զբաղվելու են ճանապարհաշինությամբ և ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչպես նաև ներգրավվելու են հանքարդյունաբերության ոլորտում։