Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Հայաստանի վերջին հանգրվանը չէ, պետք է հասնել ՆԱՏՕ-ի անդամակցության

Հայաստանի եվրաինտեգրման հանրաքվեի հարցը պետք է համազգային ձևով քննարկվի, ռազմավարական շրջադարձը պետք է լինի անբեկանելի: Civic.am-ի հետ զրույցում նշեց ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանը:

Խզմալյանը կարծում է, որ Եվրոպայի դրոշը հայ-ադրբեջանական սահմանին նշանակում է, որ մենք Եվրոպայի հարավ-արևելյան սահմանն ենք:

Վերջինս նաև կարծում է, որ ապահովելով տնտեսական ու էներգետիկ անվտանգությունը` բարձրացվում է ՀՀ ռազմաքաղաքական անվտանգությունը. «Հայաստանը պետք է մտնի ռազմաքաղաքական դաշինք. ԵՄ-ն մեր վերջին հանգրվանը չէ, պետք է հասնել ՆԱՏՕ-ի անդամակցության: Հիմա լուծվում է Հայաստանի անվտանգության հարցը»: