Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճարահատյալ կարող են նաև ահաբեկչություն անել, հիշենք Հոկտեմբերի 27-ը. Զեյնալյան

«Ճարահատյալ  կարող են նաև ահաբեկչություն անել, հիշենք Հոկտեմբերի 27-ը».  այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով որոշ ուժերի կողմից հեղաշրջում իրականացնելու փորձերին ու անհաջող հանրահավաք ու ցույցեր կազմակերպելուն։

Զեյնալյանի խոսքով՝ Տավուշի սահմանամերձ գյուղերում ցույցեր իրականացնողները կարող են նաև այլ երկրների հրամաններ կատարել. «Նրանց նպատակը այն է, որ սահմանազատում ու սահմանագծում չիրականացվի, բայց սահմանագծման դեպքում անվտանգությունն ավելի է բարձրանում։  Եթե մենք չունենք սահմանագծված սահման, այդտեղ սահման չի լինի նաև Ադրբեջանի համար, ու գայթակղություն կլինի, որ ուրիշները որոշեն ու գծեն մեր սահմանը»։  

Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը պրոռուսական հայտարարություններով է առաջ շարժվում. «Միգուցե իրենք հրահանգ են ստանում այնտեղից»։ Զեյնալյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում դեռևս ոչինչ չի փոխվել, ու մեր մասնակցությունը սառեցված է այդ կառույցին. «Չեմ կարող կանխատեսում անել, թե երբ դուրս կգանք ՀԱՊԿ-ից, մենք շարժվում ենք մեր օրակարգով, այն է՝ պաշտպանել ՀՀ-ի սահմանը»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Դավիթ Լևոնյան