Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է անընդհատ գտնվել պատերազմի սպառնալիքի տակ. Տարոն Չախոյան

Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է անընդհատ գտնվել պատերազմի սպառնալիքի տակ. Տարոն Չախոյան
Հասարակություն
21:54, 19 апрель 2024
Դեմ լինել փոխհամաձայնեցված սահմանազատմանը, նշանակում է դեմ լինել պետական սահման ունենալուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը` անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:

«Դեմ լինել փոխհամաձայնեցված սահմանազատմանը, նշանակում է դեմ լինել պետական սահման ունենալուն։

Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է հնարավորություն տալ կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է անընդհատ գտնվել պատերազմի սպառնալիքի տակ։

Հետևաբար նրանք, ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, որպեսզի գոնե այդ գնով հեղաշրջում անեն ու Հայաստանը վերածեն ծայրագավառի»,- մասնավորապես գրել է նա։