Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հետ պետական սահման ունենալը երկարաժամկետ խաղաղության ու կայունության հիմք կարող է դառնալ տարածաշրջանի համար ու Հայաստանը շարունակելու է անշեղորեն շարժվել այս ուղղությամբ․ Վահագն Ալեքսանյան

Ադրբեջանի հետ պետական սահման ունենալը երկարաժամկետ խաղաղության ու կայունության հիմք կարող է դառնալ տարածաշրջանի համար ու Հայաստանը շարունակելու է անշեղորեն շարժվել այս ուղղությամբ․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
20:53, 19 апрель 2024
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այն, որ հանձնաժողովները համաձայնել են, որ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա չափազանց կարևոր ու դրական արձանագրում է։ 

Ադրբեջանի հետ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատված ու սահմանագծված պետական սահման ունենալը երկարաժամկետ խաղաղության ու կայունության հիմք կարող է դառնալ տարածաշրջանի համար ու Հայաստանը շարունակելու է անշեղորեն շարժվել այս ուղղությամբ։ 

Հ.Գ. Շուտով հայտնի ուժերը մյուս հայտնի ուժերից «մետոձիչկաները» կստանան ու դրանք թևի տակ դրած 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված, բայց միանշանակ է, որ Հայաստանի ժողովուրդը շատ լավ է հասկանում այս գործընթացի՝ Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու անվտանգության համար կարևոր ու դրական լինելը։