Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Սարգիս Խանդանյան

Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Սարգիս Խանդանյան
Հայաստան
19:30, 19 апрель 2024
Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի կանոնակարգի մեջ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:
 
«Սահմանազատման հանձնաժողովների այսօրվա պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքի շուրջ համաձայնությունը, որը պետք է շարունակի մնալ պետական սահմանի սահմանազատման հետագա գործընթացում հիմնական քաղաքական պայմանը»,- գրառման վերջում նշել է պատգամավորը: