Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի ստատուտը կարող է ուժեղացնել ՀՀ անվտանգային համակարգը․ տեսանյութ․ 1in.am

Հռոմի ստատուտը կարող է ուժեղացնել ՀՀ անվտանգային համակարգը․ տեսանյութ․ 1in.am
Հարցազրույց
17:17, 04 сентябрь 2023
Կառավարությունը սեպտեմբերի 1-ին Հռոմի ստատուն ուղարկեց խորհրդարան վավերացման: Նշվում է, որ մեկամսյա ընթացակարգով այն նախ կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Այս առնչությամբ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Միջազգային պայմանագրերն ընդունվում են մեկ ընթերցմամբ՝ օրենքով: Ընթացակարգը հետևյալն է. երկշաբաթյ ժամկետ կա ֆորմալ առաջարկներ ներկայացնելու համար: Այնուհետև երկշաբաթյա ժամկետ ունի հանձնաժողովը եզրակացություն տլու համար, որից հետո ԱԺ լիագումար նիստում քննարկվում է այդ հարցը: Ես չեմ կարող հիմա մեկնաբանություն անել, թե ինչ քննարկումներ են եղել ԱԺ-ում, պետք է ասեմ, որ առնվազն 2001-ից հետո, երբ Հայաստանը ստորագրեց Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, այն անընդհատ գտնվել է տարբեր գիտական հետազոտական հաստատությունների ուշադրության ներքո, քննարկվել է տարբեր պետական հաստատություններում, 2004-ին ներկայացվել էր ՍԴ, որ դրանում պարտավորությունների ստուգում իրականացվի: Այդ հարցը մշտապես եղել է Հայաստանի օրակարգում»: