Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև վարորդ-պատգամավորի խուլիգանությունը և զուգարանում հայտնվելը` Պետաիրավական հանձնաժողովում քննարկվելիս է եղել Հռոմի ստատուտի հետ կապված հարց

Մինչև վարորդ-պատգամավորի խուլիգանությունը և զուգարանում հայտնվելը` Պետաիրավական հանձնաժողովում քննարկվելիս է եղել Հռոմի ստատուտի հետ կապված հարց
Հայաստան
13:48, 31 март 2023
Civic.am-ի բացառիկ տեղեկություններով` մինչև վարորդ-պատգամավորի խուլիգանությունը և զուգարանում հայտնվելը` Պետաիրավական հանձնաժողովում քննարկվելիս է եղել Հռոմի ստատուտի հետ կապված հարց։

 Civic.am-ին ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր․ «Այսօր ԱԺ Պետական իրավական հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել փակ քննարկում, որին հրավիրված է եղել նաև Եղիշե Կիրակոսյանը, և այդ քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանը՝ առանց որևէ հիմնավորման, հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք, ինչի հետևանքով նաև բժշկական միջամտության անհրաժեշտություն է առաջացել՝ կարեր դնելու տեսքով»։