Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը կամ 234 հազար 553 քաղաքացի․ ԿԸՀ նախագահ

Քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը կամ 234 հազար 553 քաղաքացի․ ԿԸՀ նախագահ
Հասարակություն
21:08, 17 сентябрь 2023
«20․00-ին բոլոր ընտրատեղամասերը փակվել են, ներկայումս բնականոն ընթացքով ընթանում է քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը։ Ներկայացնեմ 20․00-ին քվեարկության մասնակիցների տվյալները, որոնք ստացվել են էլեկտրոնային տարբերակով, բնականաբար ավելի ճշգրտությամբ մասնակցության տվյալները կստացվեն արդեն արդյունքների ամփոփումից հետո»,-այդ մասին այսօր տեղամասերը փակվելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը 
Այնուհետև նա նշեց, որ 824 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 553-ը, տոկոսային արտահայտությամբ ընտրողների 28, 46 տոկոսը։

Իսկ ըստ վարչական շրջանների պատկերն այսպիսին է՝
  1. Աջափնյակ վարչական շրջանում քվեարկել է 23.229 ընտրող` 27.98%:
  2. Արաբկիր վարչական շրջանում քվեարկել է 29․301 ընտրող` 30.99%:
  3. Նորք Մարաշ վարչական շրջանում քվեարկել է 3314 ընտրող` 31.07%:
  4. Դավթաշեն վարչական շրջանում քվեարկել է 10․709 ընտրող` 31.98%:
  5. Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկել է  2250 ընտրող` 27.09%:
  6. Էրեբունի վարչական շրջանում քվեարկել է 21․719 ընտրող` 24.35%:
  7. Շենգավիթ վարչական շրջանում քվեարկել է  29․357 ընտրող` 21.05%:
  8. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քվեարկել է  17․006 ընտրող` 29.98%:
  9. Կենտրոն վարչական շրջանում քվեարկել է 28․714 ընտրող` 30.25%:
  10. Ավան վարչական շրջանում քվեարկել է 12.575 ընտրող` 32.22%:
  11. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քվեարկել է 27․490 ընտրող`29.86%:
  12. Նոր Նորք վարչական շրջանում քվեարկել է 28․889 ընտրող` 29.63%:
Մանրամասները՝ տեսանյութում