Փաստորեն 10-15 օր առաջ Ղարաբաղի ղեկավարությունը կարող էր շատ ավելի ընդունելի կոմպրոմիսի գնալ Ադրբեջանի հետ, բայց Ղարաբաղի էլիտան որոշեց էլի հայրենասիրություն խաղալ
Փաստորեն 10-15 օր առաջ Ղարաբաղի ղեկավարությունը կարող էր շատ ավելի ընդունելի կոմպրոմիսի գնալ Ադրբեջանի հետ։ Բայց Ղարաբաղի էլիտան որոշեց էլի հայրենասիրություն խաղալ, փոխեցին Արայիկ Հարությունյանին՝ այն հույսով, որ Հայաստանի իրենց տերերը հաջողացնեն խժդժություններ անել Հայաստանում ու իշխանության գան։ Արդյունքում հարյուրավոր զոհեր Արցախում ու մի խայտառակ փաստաթուղթ, որով ստորագույն մի բան արեցին՝ մեջքից խփեցին Հայաստանին, հայտարարելով, թե ԼՂ-ում Հայաստանի զորքեր կան։