Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սփյուռքի և Հայաստանի 6 երիտասարդներ դրամահավաքի միջոցով մարզերի երաժշտական դպրոցների համար ձեռք են բերում գործիքներ. Տեսանյութ

Սփյուռքում և Հայաստանում բնակվող 6 երիտասարդներ պատերազմից հետո որոշեցին համախմբվել մշակույթը զարգացնելու գաղափարի շուրջ։ Կազմակերպեցին դրամահավաք, որի հասույթը ուղղվեց ՀՀ մարզերի երաժշտական դպրոցներին՝ գործիքներ ձեռք բերելու համար:

Հուլիսի 9-ին Երևանի Բել Էտաժ ռեստորանում, անցկացվեց հայաստանյան առաջին դրամահավաքը:

Սփյուռքում առաջին դրամահավաքը իրականացվել է Նյու Յորքում և հավաքվել է 12 հազար դոլար, որը փոխանցվել է Հայաստան և գնվել են բազմաթիվ երաժշտական գործիքներ։ Իսկ 4 ամսվա ընթացքում հավաքվել է 8 և ավել միլիոն դրամ:

ՀՀ-ում գործում է 145 երաժշտական դպրոց, որից երիտասարդներն օգնել են Արմավիրի և Արարատի մարզերի 9 երաժշտական դպրոցներին:

Այս դրամահավաքի ժամանակ հավաքվեց մոտ 773 հազար դրամ, որը կուղղվի Լոռու մարզի երաժշտական դպրոցներին՝ գործիքներ ձեռք բերելու նպատակով։

Սիլվի Պետրոսյան