Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում կբացվի առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը

ԱՄՆ-ում կբացվի  առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը
Գիտություն
22:13, 30 июнь 2021
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը երկուշաբթի հայտարարել է երեք գեղարվեստական և կրթական հաստատությունների՝ 11 մլն դոլարի պետական ​​ֆինանսավորման մասին:

9 միլիոն դոլար` Սան Ֆերնանդոյի Հարավարևելյան հովտում TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու համար: Ֆինանսական աջակցությամբ և Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ​​ինստիտուտի հետ համագործակցությամբ Լոս Անջելեսի Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը:

1 միլիոն ԱՄՆ դոլար էլ կհատկացվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ​​հետազոտությունների ինստիտուտին:

1 միլիոն դոլար էլ կհատկացվի Lark Musical Society-ին, որն ապահովում է բարձրորակ դասական երաժշտական ​​կրթություն, կազմակերպում է երաժշտական, երգ ու պարի ելույթներ:

«Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ցույց են տալիս իրենց ձգտումն ու հաջողությունը մեր երիտասարդությանը կրթելու և ներդրումներ կատարելու հարցում՝ լինի դա արվեստ, կրթություն թե տեխնոլոգիա»,- ասել է օրենսդիր Ադրին Նազարյանը: