Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսրայելի հարավային շրջանները

ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսրայելի հարավային շրջանները
Հասարակություն
11:38, 09 октябрь 2023
ՀՀ դեսպանությունը Իսրայելում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ ուղևորություններից, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ։

«Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հաշված րոպեների ընթացքում հնարավոր լինի հասնել ապաստարան: Ապաստարաններում պետք է մնալ առնվազն 10 րոպե օդային տագնապի անջատումից հետո»,- ասվում է դիվանագիտական առաքելության սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գործում է թեժ գիծ՝ 050 6670345 (WhatsApp-ից, Viber-ից չօգտվել):