Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

Իրանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան
Աշխարհ
14:13, 21 октябрь 2022
Իրանի արտաքին գործերի նախարարությունը իրանցիներին կոչ է արել լքել Ուկրաինան և ձեռնպահ մնալ այդ երկիր մեկնելուց՝ հակամարտության էսկալացիայի ֆոնին։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում։

«Ուկրաինայում էսկալացիայի և անկայունության ուժեղացման հետ կապված Իրանի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ այդ երկիր մեկնելուց։ Ուկրաինայում բնակվող Իրանի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաև լքել այդ երկիրը՝ իրենց կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։