Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը, քանի դեռ մնում են կոմերցիոն ուղևորությունների սահմանափակ հնարավորությունները

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը, քանի դեռ մնում են կոմերցիոն ուղևորությունների սահմանափակ հնարավորությունները
Աշխարհ
16:27, 28 сентябрь 2022
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Ռուսաստանը: 

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է այցելեն Ռուսաստան: Նրանք, ովքեր ապրում կամ ճամփորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանի Դաշնությունը, քանի դեռ մնում են կոմերցիոն ուղևորությունների սահմանափակ հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ, որն այսօր հրապարակվել է դիվանագիտական առաքելության կայքում:
Դեսպանատունը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի երկքաղաքացիությամբ անձինք կարող են զորակոչվել զինվորական ծառայության՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում, այդպիսի քաղաքացիների համար Ռուսաստանից մեկնելը կարող է սահմանափակվել։ 

«Եթե դուք ցանկանում եք լքել Ռուսաստանը, ապա պետք է հնարավորինս շուտ ինքնուրույն նախապատրաստվեք մեկնելուն: ԱՄՆ դեսպանատան հնարավորությունները՝ օգնություն ցուցաբերելու Միացյալ Նահանգների քաղաքացիներին, և պայմանները՝ ներառյալ տրանսպորտին հասանելիությունը, կարող են անակնկալ էլ ավելի սահմանափակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: