Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձմեռային զորակոչ՝ 2023 թ. հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ

Ձմեռային զորակոչ՝ 2023 թ. հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ
Հասարակություն
14:28, 26 октябрь 2023
Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ-ում արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվում է իրականացնել 2023 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ: Ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողովներ, հաստատվել է կենտրոնական բժշկականհանձնաժողովի անհատական կազմը:
 
Գործադիրը հաստատել է ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտայինպարտականություն ունեցող  մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասիդիմաց այդ տրանսպորտային միջոցների  սեփականատերեր հանդիսացող թվով 32 ֆիզիկական և իրավաբանականանձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը: Անհրաժեշտ  գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը։