Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իգական սեռի ներկայացուցիչների զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս, պատվովճարը՝ 1,5 մլն դրամի չափով ․ ՊՆ-ն նախագիծ է մշակել

Իգական սեռի ներկայացուցիչների զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս, պատվովճարը՝ 1,5 մլն դրամի չափով ․ ՊՆ-ն նախագիծ է մշակել
Հայաստան / Հասարակություն
21:21, 07 февраль 2023
Իգական սեռի ներկայացուցիչների՝ կամավոր հիմունքներով զինվորական ծառայության անցնելու համար կառավարությունը որոշել է իրավական հիմքեր է ստեղծել։  Պաշտպանության նախարարության կողմից մշակել է  օրենքների նախագծերի փաթեթ, որով սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

 Զինվորական ծառայության զարգացման, ներառյալ արհեստավարժության բարձրացման, ՀՀ պաշտպանությանը համընդգրկուն բնույթ հաղորդելու և իգական սեռի քաղաքացիների համար ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնման նկատառումներից ելնելով ՀՀ կառավարության ծրագրային հիմնադրույթներից է հանդիսանում իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենսդրական և գործնական հնարավորությունների ընձեռումը: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ մասնավորապես, նպատակահարմար է գտնվել իգական սեռի ներկայացուցիչների  պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս, հստակեցնել նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով և ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և փորձաքննության գործընթացը, սահմանել նրանց զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը, այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր, սահմանել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար՝ 1,5 մլն դրամի չափով:
      
Օրենքի նախագծի ընդունումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիներին ծառայության ավարտի կապակցությամբ պատվովճարի հաշվարկման շրջանակներում, սակայն այդ ծախսերի չափերը հնարավոր չէ հաշվարկել՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիների քանակի վերաբերյալ տեղեկատվություն չունենալու պատճառով:

Օրենքի նախագծում մասնավորապես նշված է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին: