Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սկզբում որոշել ենք, որ բոլորին պետք է աջակցություն տրամադրենք, հետո ասել ենք, որ ուսուցիչները կարող են որպես ուսուցիչ աշխատել, թոշակառուները կարող են գրանցվել կենսաթոշակային համակարգում և թոշակ ստանալ. Ֆինանսների նախարարը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մ

«Այն գումարները, որ մենք տալիս ենք ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, շատ ավելի շատ են, քան այն, որ մնացորդ կար ԼՂ-ին հատկացնելու համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Լրագրողների հարցին, թե ինչու այդ մնացորդը չեն հատկացնում ԼՂ-ից տեղահանվածներին, նախարարը հարցով պատասխանեց՝ տան, որ ի՞նչ լինի։ Լրագրողների դիտարկմանը, թե մարդիկ ուզում են թոշակ ստանալ, նախարարն ասաց. «Մենք արդեն վճարում ենք մարդկանց թոշակներին հավասարազոր գումարներ։ Ինչ-որ մարդիկ էլ, օրինակ, ուզում են աշխատավարձ ստանալ։ Մենք արդեն ասել ենք, որ այս մարդիկ Հայաստանում պետք է թոշակ ստանան։ Իրենք պետք է հաշվառվեն Հայաստանում, գրանցվեն մեր համակարգում և ստանան այն թոշակը, որն իրենց հասնում է ՀՀ ընդհանուր համակարգի միջոցով։ Հիմա էլ կարող են դա ստանալ։ Այս պահին այդ գումարները մենք վճարում ենք այլ ձևով, որովհետև այդ մարդիկ առաջնային կարիքներ ունեն, որովհետև անկախ նրանից՝ մարդիկ թոշակառու են, երեխա են, աշխատող են, աշխատող չեն, բոլորին վճարվում է այդ գումարը, որովհետև մարդիկ այդ կարիքներն ունեն՝ անկախ դրանից»,-  ասաց նախարարը։ 

Նրա խոսքով՝ հետևաբար սկզբում որոշել են, որ բոլորին պետք է աջակցություն տրամադրեն, հետո ասել են, որ ուսուցիչները կարող են գնալ որպես ուսուցիչ աշխատել, թոշակառուները կարող են գրանցվել կենսաթոշակային համակարգում և թոշակ ստանալ։

Մանրամասները՝ տեսանյութում