Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորոշել ենք երեք մարզերում՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում բռնի տեղահանվածների տեղավորման հարցը միջնաժամկետ լուծել. Վարչապետ

Նախորոշել ենք երեք մարզերում՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում բռնի տեղահանվածների տեղավորման հարցը միջնաժամկետ լուծել. Վարչապետ
Հասարակություն
13:36, 28 сентябрь 2023
«Այս պահին մենք լուծում ենք կարճաժամկետ տեղավորման խնդիրը, մեր հաջորդ խնդիրն է միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնել: Մենք նախորոշել ենք 3 մարզեր՝ Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք, որպեսզի այդ մարզերում միջնաժամկետ լուծենք բռնի տեղահանվածների հարցը՝ հյուրընկալ ընտանիքների և բնակարանների վարձակալության մեխանիզմով»,- այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ բացի օթևանի տրամադրման ծրագրից, այժմ դիտարկվում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը: 

«Հաջորդ փուլով մենք պետք է հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառու քաղաքացիներին ներառենք ՀՀ սոցիալական ծառայությունների համակարգում, որպեսզի նրանք նաև այդ ծառայությունները ստանան, այսինքն՝ թոշակառուները ստանան թոշակներ և այլն»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց աշխատաշուկայում առկա աշխույժ իրավիճակը: