Քաղաքացիակենտրոն
լրատվություն

842 մլն դրամ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար

«Այսօր ընդունեցինք ԼՂ-ից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց. «Մենք հոկտեմբերի 12-ին որոշում էինք ընդունել կրթաթոշակային ծրագիր մեկնարկել թե բուհերի, թե քոլեջների՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար: Այս որոշմամբ հատկացնում ենք արդեն համապատասխան գումարները: Մասնավորապես բուհական մակարդակում 1836 ուսանողների տվյալներ են նույնականացվել: Սրանք ԼՂ-ից բռնի տեղահանված այն ուսանողներն են, որոնք իրենց կրթությունը շարունակում են մեր բուհերում: Այս որոշմամբ մենք նրանց հատկացնում ենք կրթաթոշակ 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի չափով, որը կազմում է 440 մլն դրամ: Նաև հատկացնում ենք միջոցներ քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողների համար, էլի շուրջ 402 մլն դրամի չափով: Այս ուսանողներն արդեն ընդգրկված են կրթության պրոցեսում, մենք հիմա լուծում ենք միայն ֆինանսավորման հարցը»:

Նախարարը հավելեց, որ սա վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր ուսանողներին. «Եթե կլինեն ուսանողներ, որոնք մինչև այս պահը ընդգրկված չեն, և այս ընթացքում լրացուցիչ տվյալներ ի հայտ կգան, ապա լրացուցիչ որոշում կկայացվի նրանց մասով»:
Մանրամասները՝ տեսանյութում։