Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները հնարավորություն ունեն արտամրցութային կարգով աշխատանքի ընդունվելու 30 տոկոս հավելավճարով. Ժաննա Անդրեասյան

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները հնարավորություն ունեն արտամրցութային կարգով աշխատանքի ընդունվելու 30  տոկոս  հավելավճարով. Ժաննա Անդրեասյան
Գիտություն
14:02, 12 октябрь 2023
«Հատկացնելու ենք ուսանողներին կրթաթոշակ, և բոլոր բուհերի ու քոլեջների ուսանողները հնարավորություն են ունենալու շարունակել իրենց կրթությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակմանը ՀՀ-ում։ 

Ըստ նրա՝ արդեն իսկ 500 ուսանող դիմել է բուհեր և մի քանի հարյուր ուսանողներ էլ՝ քոլեջներ. «Վստահ եմ, որ բոլորի կրթությունն էլ կկարողանանք ապահովել»։

Անդրեասյանը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները հնարավորություն ունեն արտամրցութային կարգով աշխատանքի ընդունվելու 30 տոկոս  հավելավճարով։