Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին
Գիտություն
13:08, 30 сентябрь 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին՝ նրանց խնդրելով իրենց տվյալներն ուղարկել  նախարարության էլեկտրոնային հասցեին. այս մասին նախարարը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«ԼՂ-ի սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովել:  Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected], որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը»,-ընդգծել է Անդրեասյանը: