Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ չկան, չի եղել որևէ քրեական գործ, որը առաջ չգնա քաղաքական կամքի բացակայության պատճառով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ չկան, չի եղել որևէ քրեական գործ, որը առաջ չգնա քաղաքական կամքի բացակայության պատճառով. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
14:10, 23 ноябрь 2023
«Ես չեմ համարում, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում, ով որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, որ մենք գնանք մեր գործերով զբաղվենք»,-  այսօր  կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հավելեց. «Ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք ու բոլոր կանոններին համապատասխան ստեղծել ենք, որ մենք գնանք մեր հրատապ գործերով զբաղվենք։ Ուղիղ եմ ուզում ասել, որ 2018թ.-ից ես ինքս ասել եմ, որ քրեական գործերը ուղղորդելու պրակտիկայից մենք պետք է հրաժարվենք, և մենք այդ ճանապարհով գնացել ենք։ Չի եղել որևէ քրեական գործ, որը առաջ չգնա քաղաքական կամքի բացակայության պատճառով»։

Վարչապետը հավելեց, որ ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ չկան. «Բայց մեկ ուրիշ բան էլ կա,  որ այսինչին ձերբակալեցինք ու հետո այդ մարդկանց տեսնում ենք սրճարանում սուրճ խմելիս։ Հարցնում ենք, թե ինչ է եղել, ասում են՝ բաց թողեցինք»։

Մանրամասները՝ տեսանյութում