Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք. հավաքե՛ք կազինոների էդ ձեր թաքնված գովազդները. Նիկոլ Փաշինյան

«Խաղային թաքնված գովազդի օրինակներ մենք շարունակաբար տեսնում ենք. գտեք ձևերը և թաքնված այդ գովազդները վերացրեք, որ մենք որևէ տեղում էլ չտեսնենք»,- այսօր՝ հունիսի 2-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ դա կառավարության սկզբունքային դիրքորոշումն է:

Վարչապետը, դիմելով տնտեսվարողներին, ընդգծեց. «Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք, հավաքեք էդ ձեր թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների. պետք չէ Կառավարության հետ հարաբերությունները փչացնել, հակառակ դեպքում ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել: Պետք է որևէ տեղ չլինի կազինոների, օնլայն կազինոների, խաղադրույքների որևէ գովազդ»:

Մանրամասն՝ տեսանյութում: