Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս նախագիծը Տրոյական ձի է. սրանում թաքնված են լրիվ այլ նպատակներ. Հայկ Կոնջորյան

Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: 

«Ձեր նախաձեռնությունները, սրա պես ևս, քաղաքական սոփեստություն են»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և հավելեց. «Եթե մենք ընդունենք, ապա դա կառաջացնի խնդիր, եթե չընդունենք, ապա դա կառաջացնի խնդիր»:

Նրա խոսքով՝ այս նախագիծը Տրոյական ձի է. «Սրանով դուք լրիվ այլ խնդիր եք ուզում լուծել, այս օրենքի նախագծում թաքնված են լրիվ այլ նպատակներ»:

«Եթե այս նախագիծն ընդունվի, ավելի շատ ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչներն են քրեական հետապնդման ենթարկվելու: Երկար տարիներ ձեր ղեկավարները բանակցել են հայրենիքը հանձնելու համար»,- հավելեց Հայկ Կոնջորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: