Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում. Մեր ժրաջան աշխատող ընդդիմության աշխատանքը տեսնում են մեր քաղաքացիները. Հայկ Կոնջորյան

«Այսօր առավոտից մեր սիրելի ընդդիմադիրները փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում են անում: Եվ ես ուզում եմ պարզաբանում մտցնել»,- այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նախ նա նշեց, որ կառավարությունը օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքների շրջանակներում է դիմել ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար, և որևէ հակաօրինական բան այստեղ տեղի չի ունեցել:

Հայկ Կոնջորյանը ընդգծեց, որ մեր «ժրաջան» աշխատող ընդդիմության աշխատանքը տեսնում են մեր քաղաքացիները, և տեսնում են նաև իրենց աշխատանքը. «Եվ գնահատական են տալու»:

Մանրամասն՝ տեսանյութում: