Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուլիսի 1-ից հետո կանխիկ վճարումներով գործարքները կարող են առ ոչինչ ճանաչվել. Նիկոլ Փաշինյան

«Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է»,- այսօր՝ հունիսի 2-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց, որ փաթեթն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից:

«2022թ. հուլիսի 1-ից բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել, և մենք ենթաօրենսդրական ակտերով այս ամենը պիտի ապահովենք: Եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի ունենա գործարք, դա կարող է գործարքը առ ոչինչ համարելու հիմք դառնալ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ դրանով ոչ թե ուզում են մարդկանց կյանքը բարդացնել, այլ ընդհակառակը՝ պարզեցնել:

Մանրամասն՝ տեսանյութում: