Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական մեքենան վարողները պետք է ունենան պատշաճ որակավորում և ուրեմն նաև՝ պատշաճ վարձատրություն. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 13-ին, Կառավարության հերթական նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը:

Ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարգևավճարների թեման անընդհատ քննարկվում է, քանի որ «մենք կարծում ենք, որ այդ պետական մեքենան պետք է պատշաճ տեխնիկական վիճակում լինի՝ կառուցվածքի, աշխատանքի բաժանման, գործառույթների, ժամկետների առումներով: Եվ երկրորդ՝ այդ մեքենան վարողները պետք է ունենան պատշաճ որակավորում, ինչի համար էլ պետք է ունենալ պատշաճ վարձատրություն»:

Վարչապետի խոսքով՝ որոշ տեղերում կան հաստիքներ, որոնք անելիք չունեն: «Պետական կառավարման համակարգում կան օղակներ, որոնց կարիքը ժամանակի ընթացքում չի զգացվում: Մենք էդ համակարգը չունենք, որ մեզ նշան տա, որ այս օրգանիզմում այս օղակն այլևս ավելորդ է»,- ասաց նա և հավելեց, որ այս փաստաթուղթը քաղաքացիների համար կյանքը առավել հարմարավետ դարձնելու մեխանիզմը առավել արդյունավետ դարձնելու մասին է:

Քանի որ փաստաթուղթը շատ ժավալուն է, ուսի մանրամասներ չբացահայտվեցին: «Մեկնարկը տրված է»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: