Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ կերպով նշվի, թեև մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի. Փաշինյան

«Առաջարկվում է 2021թ. սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 25-ը՝ շաբաթ օրը, ինչը պայմանավորված է ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ»,- այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության հերթական նիստում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Այս հարցի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշել ենք, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ կերպով նշվի: Սեպտեմբերի 21-ին ՀՀ Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»: