Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես. Արցախը այնտեղ ապրող մարդն է. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը «հանձնելու» լուրերի մասին

ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իմ մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ եմ պահել ԼՂ նախագահին: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվում, թե պատրաստվում եմ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ՝ այս ընթացքում չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախը այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովեինք արցախցիների վերադարձը իրենց տներ: Արցախը հանձնողը պատերազմից հետո ոչինչ չէր ձեռնարկի: Արցախը պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում, դեռ մի բան էլ հեռացածներին վերադարձնել»:

Մանրամասն՝ տեսանյութում