Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Ալմաթիի հոսթելում. կա 10-ից ավելի զոհ

Հրդեհ Ալմաթիի հոսթելում. կա 10-ից ավելի զոհ
Հասարակություն
11:01, 30 ноябрь 2023
Ալմաթիի հոսթելում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու ռուս, որոնցից մեկը ծնունդով Յակուտիայից է։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին։

Հրդեհի մասին հաղորդվել է այսօր վաղ առավոտյան։ Հրդեհի մակերեսը կազմել է 30 քմ։ Ընդհանուր առմամբ, հրդեհի պահին հոսթելում եղել է 72 մարդ, նրանցից 59-ը ինքնուրույն լքել է շենքը։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ։ Մահվան ենթադրյալ պատճառը շմոլ գազից թունավորումն է։

Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։