Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարության բյուջեն ավելացել է շուրջ 7.3 տոկոսով՝ հասցվելով 555 մլրդ դրամի․ Հայաստանում միջին անվանական աշխատավարձը գերազանցել է 265 հազար դրամը. Հակոբ Արշակյան

Պաշտպանության նախարարության բյուջեն ավելացել է շուրջ 7.3 տոկոսով՝ հասցվելով 555 մլրդ դրամի․ Հայաստանում միջին անվանական աշխատավարձը գերազանցել է 265 հազար դրամը. Հակոբ Արշակյան
Հասարակություն
11:16, 06 декабрь 2023
ԱԺ-ում շարունակվում է 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը. քննարկմանը ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը իր ելույթում հայտարարեց, որ 2024թ. պետական բյուջեն 2 անգամ գերազանցել է 2018-ի բյուջեն, և 2024-ին թիրախավորված է 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ: Համեմատության համար նա նշեց, որ համաշխարհային միջին աճի կանխատեսումը շարունակում է նվազել և 2024-ին նախատեսված է 2.9 տոկոս:

«Պաշտպանության նախարարության բյուջեն ավելացել է շուրջ 7.3 տոկոսով՝ հասցվելով 555 մլրդ դրամի, ավելանալով շուրջ 37.7 մլրդ դրամով»,- ընդգծեց նա:

Ինչպես հայտարարեց ԱԺ փոխնախագահը, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը գերազանցել է 265 հազար դրամը և շատ ավելի արագ է առաջ շարժվում գնաճից: