Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի
Հասարակություն
14:38, 14 декабрь 2023
Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։

Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։

«Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ Իսկապես, կատարված աշխատանքի ծավալն ահռելի է, ինչն, իհարկե, շատ լավ լուր է այն առումով, որ ոչ միայն համայնքներում մարդիկ տեսնում են իրական փոփոխություններ, այլև կարևոր է, որ մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը էականորեն մեծանում է»,- հավելեց Փաշինյանը։