Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում կա բուժհաստատություն, որը միջազգային ստանդարտներին համապատասխան բուժծառայություններ է մատուցում. վարչապետ

ՀՀ-ում կա բուժհաստատություն, որը միջազգային ստանդարտներին համապատասխան բուժծառայություններ է մատուցում. վարչապետ
Հասարակություն
12:42, 24 август 2022
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Կառավարության հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ «Աստղիկ» ԲԿ-ն միջազգային հեղինակություն ունեցող ակրեդիտացիոն համակարգի կողմից սերտիֆիկացվել է:

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Փաստորեն Հայաստանում կա բուժհաստատություն, որը միջազգային ստանդարտներին համապատասխան բուժծառայություններ է մատուցում»:

Վարչապետը նկատեց, որ սա գուցե առանձին ընկերության գովազդի հատկանիշներ է պարունակում, սակայն սրանով նաև այլ ընկերությունների են դրդում այդ նույն համակարգով անցնելու: Նիկոլ Փաշինյանը կարևորց նաև, որ պետական բժշկական հաստատությունները նույնպես դրանով անցնեն: «Մենք շատ կարևորում ենք առողջապահական տուրիզմը, որը աշխարհում ամենալավ աճող ոլորտներից մեկն է, և միջազգային քարտեզի վրա Հայաստանն այդ առումով արդեն կա: Եվ պետք է ոչ միայն դրդենք, այլև ինչով կարող ենք աջակցենք բուժհաստատություններին, որպեսզի նրանք նույնպես անցնեն այդ սերտիֆիկացման գործընթացը»,- հավելեց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում: