Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի օրական դրական դեպքերի 4%-ը հոսպիտալացման կարիք է ունենում. Անահիտ Ավանեսյան

Այսօր՝ փետրվարի 3-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ շարունակում է ծավալվել կորոնավիրուսի համավարակը, ինչն անսպասելի չէր. «Դա կապված է «օմիկրոն» շտամի ներթափանցման հետ: Այսօր մենք 4388 դեպք ենք ունեցել, հոսպիտալացված է 1543 քաղաքացի, որոնցից 256-ն են պատվաստված: Այսինքն՝ ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը պրոցեսների վրա»:

Նրա խոսքով՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կանխատեսվում է թվերի աճ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ օրական դրական դեպքերի 4 տոկոսը հոսպիտալացման կարիք է ունենում, և պատվաստումները ինտենսիվ կերպով շարունակվում են. «Սակայն քանի որ մեծ թիվ են կազմում հիվանդացածները, նրանց հիվանդությունից պետք է անցնի 3 ամիս, հետո նոր պատվաստվեն»:

Նախարարի խոսքով՝ այս պահին պատվաստվել է չափահաս քաղաքացիների 37 տոկոսը, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ցածր համարեց և նկատեց, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի այդ թիվն աճի:

Մանրամասն՝ տեսանյութում: