Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոսպիտալացման կարիք ունի հիվանդացածների 5-6 տոկոսը՝ շնորհիվ պատվաստումների. Սահմանափակումների պրոցեսը ընթանում է հանգիստ. Անահիտ Ավանեսյան

«Մենք երեկ գրանցել ենք 2556 նոր դեպք, կատարվել է 7407 թեստավորում, ունեցել ենք 2 մահ»,- այսօր՝ հունվարի 27-ին, տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ այս շաբաթ գտնվում ենք պրոգրեսիվ աճի շրջանում:

Նրա խոսքով՝ հիվանդացածների հոսպիտալացումը տատանվում է 5-6 տոկոսի սահմաններում. «Միակ ուրախալի լուրը դա է, այսինքն՝ որ հիվանդացածների 5-6 տոկոսն ունի հոսպիտալացման կարիք: Սրան նպաստում է ինչպես պատվաստվածների մեծ թիվը, այնպես էլ «օմիկրոն» շտամի որոշակի առանձնահատկությունները»:

Նախարարը նշեց, որ պատվաստումների գործընթացը ակտիվորեն շարունակվում է. «Մենք ապահովված ենք բոլոր տեսակների պատվաստանյութերի բավարար պաշարով»:

Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ հանրային սննդի օբյեկտներում սահմանափակումների պրոցեսը հանգիստ ընթանում է և քաղաքացիների, և տնտեսվարողների մոտ. «Խնդիրներ կարծես թե չկան՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների պատվաստվածության ընդգրկումը»:

Մանրամասն՝ տեսանյութում: