Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեպքերի էական աճ կա, ազատ մահճակալներն այս պահին 100-ն են․ առողջապահության նախարար

Կորոնավիրուսի դեպքերի էական աճ կա, ազատ մահճակալներն այս պահին 100-ն են․ առողջապահության նախարար
Հասարակություն
11:18, 11 март 2021
«Նոր տիպի կորոնավիրուսի մեկ օրյա դեպքերի էական աճ ունենք և 700-ից ավելի ունենք դրական ախտորոշվածներ։ Հակահամաճարակային կանոնները պետք է պահել, որպեսզի խնդիր չլինի լրացուցիչ սահմանափակումների»,- այսօր՝ մարտի 11-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը․ «Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված են։ Այս պահին 9 բժշկական կենտրոններ են սպասարկում Covid պացիենտների և ազատ մոտ հարյուր մահճակալ ունենք»։ 

Նախարարի խոսքով՝ թեպետ բուժկենտրոնների ծավալման աշխատանքները շարունակվում են կապված կորոնավիրուսի աճի տեմպով, բայց մահճակալների թիվն անսպառ չէ, և պետք է ամեն ինչ անել, որ հիվանդների թիվն ավել չլինի այն կարողություններից, որոնք ունի Առողջապահության նախարարությունը․ «Պետք է այնպես անենք, որ չունենանք պացիենտներ, որոնք հիվանդ կլինեն, տանը կմնան և հնարավորություն չենք ունենա հոսպիտալացնելու»։