Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021-ին վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է. Ավանեսյան

2021-ին վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է. Ավանեսյան
Հասարակություն
14:15, 24 январь 2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին:
 
Հաշվետու տարում
 
Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումներն աստիճանաբար աճել են:
 
Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:
 
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը:
 
Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն:
 
Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:
 
Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները:
 
Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ:
 
2022 թվականին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով
  • առողջության համապարփակ ապահովագրության ներդնում.
  • առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ.
  • STROKE գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում. 
  • բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում.
  • էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում.
  • առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն: