Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Նազարյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնից

Կարեն Նազարյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնից
Հասարակություն
11:15, 19 декабрь 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Նազարյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Կարեն Նազարյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերին։