Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տյումեն-Ադլեր գնացքում 12-ամյա աղջիկ է մահացել. 100-ից ավելի երեխաների հոսպիտալացրել են Սարատովի մարզի ինֆեկցիոն հիվանդանոց

Տյումեն-Ադլեր գնացքում 12-ամյա աղջիկ է մահացել. 100-ից ավելի երեխաների հոսպիտալացրել են Սարատովի մարզի ինֆեկցիոն հիվանդանոց
Հասարակություն
10:46, 21 декабрь 2023
Դեկտեմբերի 20-ի երեկոյան Տյումենից Ադլեր (Սարատովի մարզ) մեկնող մի խումբ երեխաների իջեցրել են գնացքից բարձր ջերմության պատճառով: Այս մասին Telegram-ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավար Ռոման Բուսարգինը։

«Ռոսպոտրեբնադզորը տեղում օպերատիվ կերպով տեղակայել է շարժական լաբորատորիա: Բոլոր երեխաներին զննել են բժիշկները։ Նրանց կենտրոնացված ավտոբուսներով տեղափոխել են Սարատովի մարզի ինֆեկցիոն հիվանդանոց, որպեսզի ստուգեն ինչ-որ հիվանդության առկայությունը և անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ցուցաբերեն»,- հայտնել է նա։

Տեղի ունեցածի մասին առաջին հաղորդումները մեկ երեխայի մասին էին, ավելի ուշ Բուսարգինը գրել է, որ «մոտ 30 երեխա գանգատվում էր ջերմությունից»։

Baza-ն ու «112»-ը գրում են, որ մահացել է գնացքով մեկնող 12-ամյա մի աղջիկ, խմբին ուղեկցող բժիշկները չեն կարողացել օգնել նրան։

Baza-ի տեղեկություններով՝ գնացքով 125 երեխաներ մեկնում էին ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից, որոնք վերադառնում էին Տյումենի մարզում գտնվող մանկական ճամբարից։