Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատվաստման պատճառով մահացու ելքեր մեր երկրում չկան»․ ԱՆ խոսնակ

«Պատվաստման պատճառով մահացու ելքեր մեր երկրում չկան»․ ԱՆ խոսնակ
Հասարակություն
18:31, 19 август 2021
 Վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, թե այս կամ այն մարդը Հայաստանում պատվաստումից հետո վատացել և մահացել է։ Ընդ որում՝ խոսք է գնում տարբեր պատվաստանյութերի մասին։ Civic.am-ը հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարարություն, թե արդյոք արձանագրվե՞լ են պատվաստանյութերի հետևանքով առողջական վիճակի վատացման կամ մահվան դեպքեր։  «Պաշտոնապես ասում եմ, որ պատվաստման պատճառով մահացու ելքեր մեր երկրում չկան։ Նույնիսկ բարդ դեպքեր չկան։ Իրականում սպասելի ռեակցիաներ են եղել՝ ջերմություն, հարբուխի նշաններ, թուլություն, գլխացավ՝ կախված օրգանիզմից»,-ի պատասխան ասաց առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ Ըստ ԱՆ-ի՝ 18.08.2021թ. դրությամբ, Հայաստանում կատարվել է 234 591 պատվաստում, որից 1 դեղաչափ՝ 151 630-ը հատ, երկրորդ դեղաչափով պատվաստվել է 82 961 մարդ։