Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիները՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին. ՀՍՐՑՈՒՄ

Քաղաքացիները՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին. ՀՍՐՑՈՒՄ
---
20:07, 13 июль 2021
Հայաստանում ապրիլի 13-ից մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները։

Մինչ վերջերս քաղաքացիները պոլիկլինիկաներում և մայրաքաղաք Երևանի շարժական կետերում կարող էին պատվաստվել բրիտանա-շվեդական AstraZeneca-ով և ռուսական Sputnik V-ով, իսկ մայսիսի 1-ից չինական «Կորոնավակ» պատվաստանյութով։

Հուլիսի 12-ի դրությամբ ՀՀ-ում պատվաստվել է 108107 մարդ, որից առաջին դեղաչափ` 77449-ը, երկրորդ դեղաչափ` 30658-ը, թե քանիսն են օտարերկրացիներ, քանիսը հայաստանիցներ՝ պարզ չէ, սակայն վերջին շրջանում պատվաստումային շարժական խմբերի մոտ գոյանում են հերթեր և պատվաստվելու են գալիս հիմնականում օտարերկրացիները, հատկապես՝ հարևան Իրանի բնակիչները։

Այսօր արդեն ՀՀ ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտարարել է, որ հուլիսի 15-ից սկսած Հայաստանում պատվաստվելու իրավունք կստանան այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք 10 և ավելի օր ՀՀ-ում կանցկացնեն:

Civic.am-ը Երևանում հարցում իրականացրեց, փորձելով պարզել՝ քաղաքացիներն արդյոք պատվաստվե՞լ են կորոնավիրուսի դեմ։

Տեսանյութը՝ այստեղ: