Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում

Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում
---
21:54, 08 июль 2021
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք:
 
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, 2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում: