Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88․164 պատվաստում․ Առողջապահության նախարարություն

Հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88․164 պատվաստում․ Առողջապահության նախարարություն
Հայաստան
10:35, 05 июль 2021
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66491, երկրորդ դեղաչափ` 21673։

Հիշեցում.

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները

Պատվաստումներն անվճար են

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։