Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Հասարակություն
16:40, 18 январь 2024
Անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Հայրապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, գ․ Հաղարծին)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կամ նվազեցրել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսի աճը, աշխատանքային մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահանվող:
Չի պահպանվել արտադրական գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից:

Խոհանոցում ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին, աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր բժշկական զննության։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։