Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր հայրենակիցներին մեզնից մի պաշտպանեք. Բաբկեն Թունյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողների հարկման մասին

Մեր հայրենակիցներին մեզնից մի պաշտպանեք. Բաբկեն Թունյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողների հարկման մասին
Հասարակություն
12:45, 27 февраль 2024
«Չգիտեմ՝ միտումնավո՞ր է արվում, թե՞ տեղեկատվության պակասից, բայց կառավարությունն ու Ազգային ժողովը որևէ նոր կարգավորում, օրենքի փոփոխություն չեն կատարել, որով արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները պիտի հարկվեն»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և հավելեց, որ արտերկրում և Հայաստանում հարկման տարբերությունը վճարելու դրույթը գոյություն ունի երկար տարիներ, պարզապես այդ ուղղությամբ քայլեր չեն արվել:

Նա ընդգծեց, որ մարդիկ չեն հարկվել, այլ իրազեկվել են այդ դրույթի մասին. «Առաջիկայում նախապատրաստում ենք փոփոխություններ, որովհետև հասկանում ենք, որ եթե երկար ժամանակ օրենքի դրույթը չի կիրառվել, միանգամից ուժի մեջ մտցնելը կարող է խնդիր դառնալ ու անսպասելի լինել մեր հայրենակիցների համար»:

«Խնդրում եմ մեր հայրենակիցներին մեզնից մի պաշտպանեք, դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև մենք մեր հայրենակիցների եկամուտների և բարեկեցության մասին ձեզնից պակաս չենք մտածում»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը: