Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչո՞ւ պետք է հարկ վճարենք». Ուրեմն հարկ վճարածների միջոցներով կառուցված ճանապարհից մի օգտվեք. վարչապետը՝ արտագնա աշխատանքի մեկնողների դժգոհությունների մասին

«Ինչո՞ւ պետք է հարկ վճարենք». Ուրեմն հարկ վճարածների միջոցներով կառուցված ճանապարհից մի օգտվեք. վարչապետը՝ արտագնա աշխատանքի մեկնողների դժգոհությունների մասին
Քաղաքականություն
10:58, 23 февраль 2024
«Այս փուլում եթե մենք ստանում ենք տեղեկատվություն օտար երկրում ստացած եկամտի և վճարած եկամտահարկի մասին, ապա տարբերությունը առնվազն որոշակի ժամանակ կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով արտագնա աշխատողների դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,- այսօր Կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Արձագանքելով՝ վարչապետն ասաց. «Դժգոհությունների օբյեկտիվ հատվածին, իհարկե, կարող ենք արձագանքել, բայց չենք կարող արձագանքել դժգոհությունների այն հատվածին, թե ինչու մենք պետք է հարկ վճարենք»:

Մասնավորապես անդրադառնալով Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների դժգոհություններին՝ վարչապետն ասաց. «Նրանք պետք է նկատեն, որ Գեղարքունիքի մարզի մեր ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ. 2018-ից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում միայն պետական ծրագրերով 452 կմ ճանապարհ է կառուցվել: Նրանք, օրինակ, հաշվե՞լ են, թե էս ճանապարհների կառուցման ընթացքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս, օրինակ, ավտոտեխսպասարկման համար: Նկատե՞լ են, որ Մարտունիում նոր ԲԿ է գործում. էդ ո՞ւմ է սպասարկելու»: 

Վարչապետն ընդգծեց, որ Մարտունիում իրականացված բոլոր ծրագրերից օգտվում են արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքները. «Եվ կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, երբ մեկը ասում է, թե ես չեմ ուզում հարկ վճարել. չի լինի էդպես, մենք բոլորս պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի: Մենք կարող ենք ասել՝ կետ ենք ֆիքսում և էդ կետից սկսած պետության և քաղաքացու հարաբերությունները փոխում ենք»: